Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. օդակաթիլային. տուբերկուլոզ

Վարակներ. օդակաթիլային. տուբերկուլոզ

787
Տարածել

 

Վերջին տարիներին տուբերկուլյոզով հիվանդացությունը Հայաստանում և ողջ աշխարհում կտրուկ բարձրացել է: Վարակն հաճախ ախտահարում է շնչառական համակարգը: Տուբերկուլոզի հարուցիչներ կան ամենուր, ուստի շատ կարևոր է ժամանակին՝ դեռ վաղ շրջանում ճանաչել այս հիվանդությունը:

Դժվար է հստակ ճանաչել տուբերկուլոզի նշանները, սակայն դրանց առկայությունը պետք է դառնա տուբերկուլոզի գոյության մասին մտահոգության առիթ: Նշաններն են. դյուրհոգնելիություն, թուլություն, գլխացավեր, ախորժակի բացակայություն, քաշի կորուստ, քրտնոտություն, երկար ժամանակի ընթացքում մարմնի ջերմաստիճանի մերթընդմերթ բարձրացում մինչև 38 աստիճան, գունատություն, երեխաների ֆիզիկական զարգացման դանդաղում, ավշային հանգույցների մեծացում, մերթընդմերթ հազ:

Տուբերկուլոզի կասկածի դեպքում անպայման դիմեք տուբերկուլոզային դիսպանսեր՝ ստուգման նպատակով: