Գլխավոր Միջոցառումներ ՃՊԿԱ ուսանողները կուրսանտական կոնֆերանսում

ՃՊԿԱ ուսանողները կուրսանտական կոնֆերանսում

878
Տարածել

Մայիսի 23-26-ը ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Կուրսանտների ուսուցման կատարելագործում և ՀՀ զինված ուժերում մարտական պատրաստության առաջավոր փորձի ներդրում» թեմայով կուրսանտական 14-րդ գիտական կոնֆերանսը, որին մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս Հայկ Ղազարյանից տեղեկացանք, որ ապագա փրկարարները զեկույցներ են ներկայացրել:

ՃԿՊԱ հոգեբանության դասախոս Անահիտ Մատինյանի ղեկավարությամբ՝ բակալավրի կրթական ծրագրով փրկարար գործ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Գոհար Մակարյան. «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները», Եվա Պողոսյան. «Արտակարգ իրավիճակներում դրսևորվող երևույթների հոգեբանական վերլուծություն», Կարինե Պապյան. «Հոգեբանական օգնություն արտակարգ իրավիճակում»:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս Հարություն Ղազարյանի ղեկավարությամբ՝ բակալավրի կրթական ծրագրի փրկարարական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Շիրակ Հակոբյան. «Հրդեհապայթյունավտանգ տարածքների հրդեհաշիջման ռոբոտացված սարքավորումների և համակարգերի կիրառման արդյունավետությունը»:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս Հայկ Ղազարյանի ղեկավարությամբ՝ մագիստրոսի կրթական ծրագրի փրկարարական գործ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Սահակյան. «Ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառման արդյունավետությունը փլատակներում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներում»: