Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԵՎՍ 221 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

ԵՎՍ 221 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

612
Տարածել

Այս տարի ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան արդեն 11-րդ անգամ շրջանավարտ տվեց: Եվս 221 հոգի համալրեցին ակադեմիայի բակալավրի, մագիստրոսի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ավարտած 1500 շրջանավարտի շարքերը:

Ինչպես ամեն տարի, 2016-2017 ուստարում ևս ամփոփիչ ատեստավորման պետական քննություն էր անցկացվում բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման վեց մասնագիտության համար՝ «Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)», «Քաղաքացիական պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն», «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)», «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում», միջին մասնագիտական կրթական ծրագրի երկու մասնագիտության համար՝ «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն»: Քննություններին մասնակցեց 257 ուսանող: 221 ուասնող ցուցաբերեց որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ և ավարտեց ակադեմիան, 33-ը ստացավ անբավարար գնահատական և չավարտեց: 221-ից 24-ն ավարտեց գերազանցությամբ, որոնցից 18-ը՝ բակալավր, 6-ը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտ: Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտների 80 տոկոսն ուսումը կշարունակի ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի տարբեր մասնագիտությունների գծով, իսկ բակալավրի կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտների մի մասը՝ մագիստրատուրայում:

Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ Ձեզ ակադեմիան ավարտելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր դիպլոմը սկիզբ կդառնա մի նոր հաղթական ճանապարհի, որտեղ անհրաժեշտ կլինի կիրառել ակադեմիայում ստացած ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներն ու հմտությունները: Թող հաջողությունը միշտ Ձեզ ուղեկցի: Թող իրականանան Ձեր բոլոր երազանքներն ու խաղաղ լինի Ձեր ուղին:

 

Հայկանդուխտ ՂԱՐԻԲՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ