Գլխավոր Նորություններ ԱՐԵՎ, ԱՐԵՎ, ԵԿ, ԵԿ……

ԱՐԵՎ, ԱՐԵՎ, ԵԿ, ԵԿ……

582
Տարածել

Հայաստանի 329 համայնք գազիֆիկացված չէ։ 150 հազար մարդ՝ երկրի բնակչության 5 տոկոսը, չի օգտվում էներգիայի այդ աղբյուրից։ Համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով կառավարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։ Չգազիֆիկացված յուրաքանչյուր համայնքի համար կներկայացվի կոնկրետ առաջարկ: Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով այդ համայնքներում իրականացվում են նախնական հաշվարկներ՝ կապված ինչպես գազիֆիկացման ծախսերի, այնպես էլ այլընտրանքային տարբերակների կիրառման հնարավորության հետ, որից հետո հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծման տարբերակներ: Նախատեսվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը յուրաքանչյուր համայնքի համար ներկայացնել կոնկրետ առաջարկ։