Գլխավոր ՀՀ ԱԻՆ Կունենանք սողանքի  կառավարման պլան

Կունենանք սողանքի  կառավարման պլան

671
Տարածել

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով կառավարությունը մայիսի 25-ին հաստատել է «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման պլանը»:

Հայաստանի լեռների լանջերի մեծ թեքությունը, սեյսմիկ ակտիվությունը, բարդ երկրաձևագիտական պայմանները, երկրաբանական կառուցվածքը մեծապես նպաստում են սողանքների առաջացմանն ու տարածմանը: Լրացուցիչ նպաստող գործոն է մարդու գործունեությունը՝  ինտենսիվ կառուցապատում լանջերին, գյուղատնտեսական աշխատանքների ոչ ճիշտ կատարում, զանգվածային ծառահատումներ, հողաբուսական ծածկի խախտումներ ու ոչնչացում:

Այս ամենի հետևանքով Հայաստանում կա 2504 սողանքային տեղամաս, ու չկա սողանքային աղետի կառավարման պլան: Սողանքավտանգ գոտում են 233 համայնք, հանրապետության ավտոճանապարհների 3,2 տոկոսը, երկաթգծի 0,5 տոկոսը, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, ենթակառուցվածքներ: Սողանքները մեծ վնաս են տալիս տնտեսությանը, հատկապես, լեռնային բնակավայրերին:

ԱԻՆ-ում մշակված պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները, իրականացնել հակասողանքային միջոցառումներ՝ համայնքային, մարզային, հանրապետական մակարդակներով: Պլանը նախատեսում է առկա բոլոր ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում:

«Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման պլանի» մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում: