Գլխավոր Նորություններ ԲԱՆԿՈՄԱՏԸ ՆԱԵՎ ՆԵՐԿՈՒՄ Է

ԲԱՆԿՈՄԱՏԸ ՆԱԵՎ ՆԵՐԿՈՒՄ Է

585
Տարածել

ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սպառողներն այսուհետև ավտոմատացված սարքավորումների միջոցով բանկային ծառայություններից կօգտվեն շուրջօրյա ռեժիմով։ Բանկոմատով կամ այլ ավտոմատ սարքերով գործարք կատարելը կդառնա առավել անվտանգ: Դրանք կհագեցվեն տեսանկարահանման համակարգով, ինչը հնարավորություն կտա նկարահանելու ցանկացած անձի դեմքը, գումարը վերցնելու կամ մուտքագրելու պահերը։ Կնվազեն նաև բանկոմատից թղթադրամներն ապօրինի յուրացնելու փորձերը: Սարքը վնասելու դեպքում բանկոմատում առկա թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դրանք դարձնելով գործածության համար անպիտան: