Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՓՐԿԱՐԱՐ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ

ՓՐԿԱՐԱՐ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ

661
Տարածել

Մայիսի 4-7-ը Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացվեց ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի ժամանակ ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային ՃԿԿ օպերատոր, 85 կգ քաշային կարգում հանդես եկող  Գրետա Վարդանյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնություններում 2 արծաթ և 1 բրոնզ վաստակած՝ հաշմանդամություն ունեցող մարզուհին համեստորեն նշում է՝ աշխարհի խաղերին առաջին անգամ էր մասնակցում։ Ճանաչեք նրան, ով ուժերի գերլարումով բարձր պահեց Երկրի պատիվը։