Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄ

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄ

556
Տարածել

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրով Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ ԱԻՆ-ին է տրամադրել փրկարարական գույքի առաջին 3 խմբաքանակը. փրկարարական գործիքներ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ սարքավորումների հավաքածուներ, տարբեր հզորության հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքների համար: Կան նաև հատուկ սարքավորումներ՝ մոտոպոմպեր, նախատեսված ջրահեռացման աշխատանքներ կատարելու համար: Գույքի մյուս խմբաքանակը Հայաստան կհասնի մինչև մայիսի 15-ը: Սարքավորումների և տեխնիկայի մի մասը կշահագործվի ՓԾ տարբեր, գուցե նաև մարզային ստորաբաժանումների կողմից: Կլինեն նաև կենսապահովման համար նախատեսված զանազան պարագաներ, ինչպես, օրինակ, փրկարարական վրաններ՝ նախատեսված դեպքի վայրում թե՛ անձնակազմի և թե՛ տուժածների կարիքները հոգալու համար: Առաջիկա 2-3 տարում կտրամադրվեն փրկարարական նոր սարքավորումներ և տեխնիկա: