Գլխավոր Նորություններ ԱՊՐԻԼԻ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐԸ

ԱՊՐԻԼԻ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐԸ

588
Տարածել

2017-ի ապրիլին ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 252 հրդեհ՝ 76,3 մլն դրամի նյութական վնասով, վնասվածքներ է ստացել 1 մարդ:

Խոշոր հրդեհներից են՝

4 ապրիլի, Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի: Նյութական վնասը՝ 5 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

8 ապրիլի, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Երկաթուղայինների 37 տուն: Նյութական վնասը՝ 7 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:

10 ապրիլի, Լոռու մարզ, գյուղ Վահագնաձոր, տուն: Նյութական վնասը՝ 22 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրատեխնիկական բնույթի:

11 ապրիլի, Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Օրջոնիկիձեի 30 տուն: Նյութական վնասը՝ 5 124 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

13 ապրիլի, Կոտայքի մարզ, Երևան-Սևան ավտոմայրուղի, «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 7 800 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ խլացուցիչի մեջ գտնվող կատալիզատորի անսարքություն:

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն