Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱՆԳ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ

ԱՆՎՏԱՆԳ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ

1285
Տարածել

ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին առաջարկել է մեկամյսա ժամկետում կառավարությանը ներկայացնել գազալցակայանների շահագործման թերությունները վերացնելու առաջարկներ: «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթելու մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ: Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ»,- ասել է վարչապետը:

Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում Աի նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, նշել է, որ կենտրոնացված կարգով ստուգվելու են բոլոր գազալցակայանները, անկախ նրանից, թե ովքեր են դրանց սեփականատերերը: