Գլխավոր Նորություններ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉՎԵՐԹ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉՎԵՐԹ

742
Տարածել

Մայիսի 1-ին «Աերոֆլոտի» ընկերության Մոսկվա-Բանգկոկ չվերթի օդանավը մոտ 15 վրկ հայտնվել է «պարզ երկնքի մրրկայնության» գոտում, ինչի հետևանքով մոտ երեք տասնյակ ուղևորներ, անվտանգության ամրագոտիներ չկապելու պատճառով, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանց թվում էր նաև հայազգի Տատյանա Ավեդիսյանը։ Ինքնաթիռը միանգամից մոտ 300 մ ցած է գահավիժել։ Ուղևորները հարվածներից կորցրել են գիտակցությունը։ Ոչ ոք չէր մտածում, թե ողջ կմնա։ 30 վրկ անց անձնակազմի հրամանատարությունը կարողացել է օդանավը վերադարձնել անհրաժեշտ հետագիծ և լուսադեմին վայրէջք կատարել Բանգկոկում։ Թայլանդացի բժիշկները վիրահատել են չորս ուղևորի։ Տուրբուլենտ գոտին հաճախ հանդիպող երևույթ է։ Առանձնահատուկ է նրանով, որ առաջանում է պարզ տեսանելիությամբ երկնքում, և ռադիոլոկատորով հնարավոր չէ ֆիքսել դրա մոտենալը։ Այդ պատճառով անձնակազմը չի հասցրել զգուշացնել ուղևորներին վերադառնալ իրենց տեղերը։ Նշենք, որ ըստ վիճակագրության՝ տարեկան աշխարհում ավելի քան 750 նման դեպք է գրանցվում։ Բարձրությունից վախեցողներին խորհուրդը մեկն է՝ չգնել տոմսեր հետնամասում կամ պարզապես ամրագոտին կապած պահել մինչև թռիչքի ավարտը։ Ճիշտ է, հարմարավետ չէ, փոխարենն անվտանգ է։