Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. նշաններ

Վարակներ. նշաններ

565
Տարածել

Դարեր առաջ ժանտախտը, խոլերան, մալարիան, որովայնային տիֆը և այլ վարակներ էին մարդկային մեծ կորուստներ բերում: Մարդկությունը գտել է դրանց դեմ պայքարի ձևը, ու, ցավոք, այլ վարակներ են ի հայտ եկել. ՄԻԱՎ, տուբերկուլոզ (պալարախտ), մալարիա, հեպատիտ B և այլն: Վարակիչ հիվանդությունների հարուցիչները մարդու մարմին ներթափանցում են հետևյալ ճանապարհներով.

  • օդակաթիլային,
  • մարսողական (աղիքային վարակներ),
  • անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով),
  • արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ),
  • ներարգանդային (հիվանդ կամ վարակակիր մորից՝ պտղին):

Վարակիչ հիվանդությունների դեպքում կան որոշ ընդհանուր նշաններ

  • տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 380C-ից բարձր,
  • տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
  • ավշային հանգույցների մեծացում,
  • գլխապտույտ,
  • գլխացավ,
  • ախորժակի նվազում,
  • մկանային ցավեր:

Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը:
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից: Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը: Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ:
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար:
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ: