Գլխավոր Նորություններ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ

ՋՈԿԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ

631
Տարածել

ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը: Հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի հերթական խմբաքանակը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում, որպես նվիրատվություն:

Այն կնպաստի աղետների ռիսկի նվազեցմանը՝ բարելավելով մարզային ջոկատների կարողությունները, բարձրացնելով արձագանքման արդյունավետությունը, ինչպես նաև անվտանգության հավելյալ երաշխիքներ կտա հրշեջ-փրկարարներին՝ իրենց դժվարին առաքելությունն իրականացնելիս:

Նվիրաբերված  նոր գույքը (հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոն, փրկարարական ձեռնոցներ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատ, բադիկ և ամբարձիչ, լուսարձակ, օդի կոմպրեսոր և այլն) ձեռք է բերվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կարիքներին համապատասխան և կբաշխվի Արարատի և Սյունիքի մարզերի չորս քաղաքների (Մասիս, Արտաշատ, Սիսիան և Մեղրի) հրշեջ-փրկարարական ջոկատներին: