Գլխավոր Նորություններ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

573
Տարածել

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը: Նախարարը ներկայացրել է նախարարության գործունեությունը: Քննարկվել են հիմնադրամի միջոցով նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջև կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն ակադեմիայում դասավանդող դասախոսական կազմի և նախարարության աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունների շուրջ: Հյուրերն այցելել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ծանոթացել կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, գործառույթներին և «911» ծառայության գործունեությանը: