Գլխավոր Նորություններ INSARAG-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

INSARAG-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

666
Տարածել

Ապրիլի 27-ին և 28-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում և Կոտայքի մարզի Արզնու ձորում կանցկացվի «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանք՝ «Քաղաքային որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի»՝ INSARAG, սահմանած չափանիշներով:

Հայաստանն ունի INSARAG-ի արտաքին որակավորում անցած մեկ և ազգային որակավորում ունեցող չորս թիմ:

Վարժանքին կմասնակցի արտաքին որակավորում անցած թիմը՝ 50 հոգի:

Նաև վարժանքի տեղամասերի պատրաստման թիմ՝ 10 հոգի, խաղարկողներ՝ 10 հոգի, վարժանքի ղեկավարման խումբ՝ երկու հոգի: Ի հավելումն՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 10 ուսանող աղետից տուժածների կնմանակեն:  Վարժանքի սցենարը հաստատվել է:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հստակեցվել են աշխատանքների ուղղությունները:

 

Վարժանքի մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում: