Գլխավոր Միջոցառումներ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ»

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ»

746
Տարածել

Ապրիլի 26-28-ը Երևանի Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում անցկացվեց «Կրթություն և կարիերա 2017» արդեն 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին, ի թիվս այլ ուսումնական հաստատությունների, կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, մասնակցում էր նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ ՃԿՊԱ: Նման ցուցահանդեսներ կազմակերպվում են 2000 թվականից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ) մասնակցում է 2008 թվականից:

Ինչպես անցած տարի, այս տարի ևս ցուցահանդեսը բացվեց ՃԿՊԱ ուսանողների «Աղետիկը» երաժշտական ներկայացմամբ՝ մեկ տարբերությամբ՝ «բեմում» էին ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի դպրոցահասակ երեխաները:

Ակադեմիայի տաղավարում ներկայացված էին բուհի վերաբերյալ գրքույկներ, գիտական և գիտամեթոդական աշխատություններ, «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» ժողովածուն, ՃԿՊԱ ձեռքբերումները՝ մեդալներ, շքանշաններ, պատվոգրեր, պաստառներ: Տաղավարում ցուցադրվում էր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը կենցաղում» բանաստեղծության հիման վրա ստեղծված մուլտֆիմը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահ են, որ այսօրինակ միջոցառումները ոչ միայն տարբեր ուսումնական հաստատությունների միջև համագործակցություն ձևավորելու հնարավորություն են, այլոց ձեռքբերումներին ծանոթանալու առիթ, այլ նաև՝ կրթության կառավարման մեխանիզմ: Քիչ չեն դեպքերը, երբ ցուցահանդեսից հետո կրթության որակի, կառավարման արդյունավետության բարձրացման նոր նախաձեռնություն է ծնվում: Պետք է տեղյակ լինես օտարների գիտական ձեռքբերումներին, սակայն ցանկացած երկրի համար զարգացում և ապագա կարող է ապահովել միայն սեփական մասնագետի ստեղծագործ միտքը:

 

Լուս.՝

Վահրամ ԱՎՈՅԱՆԻ