Գլխավոր Նորություններ ՄԱՐՏԻ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐԸ

ՄԱՐՏԻ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐԸ

890
Տարածել

Անցած ամսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 276 հրդեհ` 73,4 մլն դրամի նյութական վնասով: Վնասվածք է ստացել 2 մարդ:

Խոշոր հրդեհներից են`

12 մարտի, Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, ավտոտնակում «Նիսան» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը` 3 673 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

12 մարտի, Լոռու մարզ, գյուղ Արջուտ, չբնակեցված տուն: Նյութական վնասը` 6 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` հրկիզում:

22 մարտի, Տավուշի մարզ, գյուղ Այգեհովիտ, առանձնատուն: Նյութական վնասը՝ 6 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

22 մարտի, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, առևտրի սրահ: Նյութական վնասը` 4 670 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` վառարանի շահագործման կանոնների խախտում:

25 մարտի, քաղաք Երևան, «Շանթ» հեռուստաընկերության աշխատասենյակ: Նյութական վնասը` 13 461 175 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն