Գլխավոր Ուսուցողական նյութեր Փրկարարական պեղումներ

Փրկարարական պեղումներ

1036
Տարածել

Արգածոտնի մարզով անցնող Հյուսիս-հարավ ճանապարհը կշրջանցի Ագարակ պատմամշակութային արգելոցը: ՀՀ ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ փրկարարական պեղումների արդյունքում արգելոցում մեծ կարևորության կառույցներ են բացվել, այդ պատճառով բանակցությունների շնորհիվ փոխվել է ճանապարհի ուղղությունը: Մինչ այս պահը չեն եղել դեպքեր, երբ ճանապարհի շինարարության պատճառով հուշարձան տեղափոխվի, բայց առաջիկայում, Պավել Ավետիսյանի խոսքով, դա չի բացառվում: «Փրկարարական պեղումներ իրականացրել ենք մինչև Թալին, բայց Թալինից մինչև Գյումրի ընկած ճանապարհահատվածում մեծ հուշարձաններ կան, որոնք պետք է ուսումնասիրվեն»,- ասել է հնագետը:

Հյուսիս-հարավ ճանապարհի հարևանությամբ կա շուրջ 28 պատմամշակութային հուշարձան: Հնագիտական արշավախմբերը դրանք կբացեն, և եթե այդ հուշարձանների պահպանումը կարևոր չլինի, ապա թույլ կտրվի ճանապարհի այդ հատվածներում շինարարություն իրականացնել: Նշենք, որ Ագարակի հնամենի բնակավայրն ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: