Գլխավոր Ուսուցողական նյութեր ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ

998
Տարածել

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը քննարկել են քաղպաշտպանության ծառայության և տարածաշրջանային համագործակցության զարգացման և փրկարար կամավորական շարժման խթանման հնարավորությունները: Նախարարը կարևորել է Կարմիր խաչի միջազգային փորձը և նշել, որ առաջին բուժօգնության մասնագետների վերապատրաստման հարցում միջազգային այդ ընկերության աջակցությունը գնահատելի կլինի առավելապես սահմանամերձ գոտիներում: Կամավորական շարժումը խթանելու համար նշվել է համայնքային բյուջեներում դրանց ծախսերը ներառելու կարևորությունը, աղետների ռիսկի նվազեցմանը միտված համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին ՀՀ ԱԻ նախարարության և Հայկական կարմիր խաչի ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի» գործողության երկարաձգման մասին արձանագրությունը: