ՀՀ կառավարությունն ընդունել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը ու դրա իրականացման գործողությունների ծրագիրը:
Ռազմավարությունը մոտ 30 էջ է, գործողությունների ծրագիրը՝ մոտ 20: Նման ռազմավարություն առաջին անգամ ընդունվել էր 2012-ին՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն», իսկ գործողությունների ծրագիր՝ միայն 2012-ի համար: Նոր ռազմավարությունը մշակվում էր 2015 թվականից, գործողությունների ծրագիրը 2016-2030 թթ. հատվածի համար է:
ԱՌԿ ռազմավարությունը բխում է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունից, համահունչ է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին», ուղղված է կայուն զարգացմանը: Ծրագրի իրականացմանը հետևելու և ընթացքը գնահատելու համար կձևավորվի «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» ղեկավար խորհուրդ:
Ռազմավարության մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում: