Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

1085
Տարածել

Հիվանդագին իրավիճակներ. Կաթված

Կաթվածը գլխուղեղ գնացող արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է: Սովորաբար կաթվածի պատճառը գլխուղեղի անոթների խցանումն է կամ նրանց պատի վնասումը: Կաթվածը կարող է զարգանալ շատ արագ կամ աստիճանաբար: Տուժածի մոտ կարող են ի հայտ գալ ստորև բերված նշաններից մի քանիսը կամ բոլորը. վատառողջ տեսք կամ տարօրինակ վարքագիծ, դեմքի և վերջույթների մկանների հանկարծակի թուլացում (սովորաբար դա տեղի է ունենում մարմնի միայն մի կեսում), խոսքի խանգարում, տեսողության խանգարում, հիշողության կորուստ, հավասարակշռության խանգարում, բիբերի անհամաչափություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, զրնգոց ականջներում, ակամա միզարձակում և կղում, ցնցումներ, գիտակցության խանգարումներ:

Եթե կասկածում եք, որ գործ ունեք կաթվածահար մարդու հետ, ապա

հանգստացրեք տուժածին: Հաճախ նա չի հասկանում, թե ինչ է կատարվել, և տագնապած է լինում: Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել, գերադասելի է պառկած վիճակը: Գիտակցության և կլման ակտի խանգարման, առատ թքարտադրության, փսխման դեպքում բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի: Ոչինչ մի տվեք խմելու կամ ուտելու: Ահազան

գեք շտապօգնություն: Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և փոխանցեք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին:

Կաթվածի և սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի գործոնները նույնն են, տուժածի տարիքը, սեռը կամ ժառանգական նախատրամադրվածությունը, շաքարախտը կամ սրտի ախտահարումները հնարավոր չէ վերահսկել:

Անշուշտ, կարելի է վերահսկել այլ վտանգավոր գործոններ՝ բարձր ճնշումը, որը մեծացնում է զարկերակների վնասվելու հավանականությունը, ծխելը, կենդանական ճարպերի և խոլեսթերինի չարաշահումը, շարժումների և մարզումների սակավությունը, սթրեսները: