Գլխավոր Նորություններ Ապրիլյան տարելից ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ապրիլյան տարելից ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

1566
Տարածել

Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած 104 դիրքապահ զինվորների տարելիցն է: Նրանք իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու հարձակումը: Մի քանի հոգով կռվեցին բազմապատիկ թշնամու դեմ ու հաղթեցին:

Կռված տղաներից շատերը չեն խոսում այդ օրերի կռվի մասին: Լուռ են: Անխոսք: Մռայլ ժպիտով: Կարծես ոչինչ չի եղել:

Հանուն Հայրենիքի պատերազմում են, կատարում հրաման, վերադառնում տուն:

Շատերի ընտանիքներում չեն էլ իմանում, թե իրենց որդիներն ի՜նչ օրեր են ապրել ապրիլյան օրերին: Գերադասում են խոսել ընկած հերոս ընկերների մասին, որոնց մայրերը, չճանաչելով անգամ, սիրում են բոլոր նրանց, ովքեր հիշում ու հպարտանում են իրենց որդիներով:

Նրանք բոլորն ունեն մեկ անուն՝ ԶԻՆՎՈՐ: