Գլխավոր Ուսուցողական նյութեր Ազգային ժողով ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողով ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1492
Տարածել

Ապրիլի 2-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրության քվեարկությունն է: Մասնակցում է 9 քաղաքական միավոր. «Ելք», «Ծառուկյան», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներն ու «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հանրապետական», «Հայ յեղափոխական դաշնակցություն», «Կոմունիստական» կուսակցությունները: Բոլորը միասին առաջադրել են ավելի քան 1500 թեկնածու:

Հայաստանը բաժանվել է 13 ընտրական տարածքի: Ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է հայաստանյան 89 և օտարերկրյա 31 զանգվածային լրատվության միջոց՝ ընդհանուր թվով ավելի քան 1200 լրագրող:

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է տեղական 49, միջազգային 6 կազմակերպություն՝ ընդհանուր թվով ավելի քան

28 000 դիտորդ:

ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկանքի համաձայն, Հայաստանում կա ավելի քան 2,5 մլն ընտրող:

Այս անգամ ընտրատեղամասերում տեղադրվելու են տեխնիկական-էլեկտրոնային սարքավորումներ: ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների համար մայրաքաղաքում և մարզերում կազմակերպվել են տեխնիկական սարքավորումների սպասարկման կարողությունների վերապատրաստման դասընթացներ՝ մասնագետների ռեզերվային խմբեր ունենալու նպատակով: Դասընթացն անցկացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած ձեռնարկներով: Այս խմբերն արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը, եթե որևէ ընտրատեղամասում դրա կարիքը լինի:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը վերապատրաստված մասնագետներին հորդորել է ընտրատեղամասերում պահպանել քաղաքական չեզոքություն և քաղաքացիներին մատուցել պատշաճ ծառայություններ: