Գլխավոր Միջոցառումներ Պատանի հրշեջ-փրկարարների առաջնություն

Պատանի հրշեջ-փրկարարների առաջնություն

811
Տարածել

«Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատում կայացել է պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը: Մասնակցում էին Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև Համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները: Թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում. վազք, փոխանցումավազք, մարտական հագուստի հագնում, ձգում կախ դրությունից և հատակից: Հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի թիվ 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղում է Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղում՝ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 195 դպրոցի թիմը: Առաջին երեք տ    եղերը զբաղեցրած թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլին կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը: Մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական զարգացման նպատակով: