Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԵՐ

657
Տարածել

Մարտի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաև՝ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և շնաբանական ծառայությունում: Նախարարը կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել է կազմակերպչական, գույքային ու տեխնիկական զինման հարցեր: Կենտրոնում նա հանդիպել է նաև Երևանի ՀՓՋ-ներում վերապատրաստման դասընթացներ իրականացնող ՌԴ ԱԻՆ ՃպվՑՐՏրտՈր ջոկատի փորձագետների հետ:

Նախարարը ծանոթացել է Կոտայքի մարզային ՃԿԿ-ի հնարավորություններին:

ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում նախարար Դավիթ Տոնոյանը զրուցել է անձնակազմի հետ, ծանոթացել INSARAG-ի որակավորում ունեցող ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար պատրաստված ջոկատներին և դրանց գույքին:

Այս շաբաթ նախարարը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում տեղակայված ՀՓՋ-ներում, եղել մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել ՃԿԿ-ի աշխատանքին: Նախարարը փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին հանձնարարել է մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել և ուժեղացնել «911» հոգեբանական ծառայության աշխատանքը մարզերում՝ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ներգրավմամբ:

Կոտայքի մարզում ԱԻ նախարարը եղավ Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ քաղաքների և Հրազդանի ՋԷԿ-ի ՀՓՋ-ներում:

Խոսելով մարզային ՀՓՋ-ների վերազինման և անձնակազմի վերապատրաստման հնարավորությունների մասին՝ Դավիթ Տոնոյանը նաև կարևորել է առաջին բուժօգնության տրամադրման փրկարարների ունակությունների բարձրացումը:

Շրջայցի ընթացքում ԱԻ նախարարը հանդիպեց նաև քաղաքապետների և համայնքապետների հետ, քննարկվել են համայնքներում աղետների ռիսկի նվազեցմանը միտված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ վերջիններիս ծախսերը համայնքային բյուջեում ներառելու ճանապարհով և տեղական ինքնակառավարման մարմինների ու հրշեջ-փրկարարական ջոկատների համագործակցության խորացումը՝ համայնքներում բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով: