Գլխավոր Միջոցառումներ ՓՈՐՁ

ՓՈՐՁ

558
Տարածել

Կարծես թե մենք մեզ տեսնում ենք մի հայելում, որը գործում է աստղի նման. լույսը տեղ է հասնում դարեր անց:

Ուրեմն՝ ո՞ւմ արտացոլանքն ենք վայելում, իբրև թե մեր պատկերը։ Անչափ դժվար է բացատրելը, սակայն ինչո՞ւ է նա՝ այդ պատկերը կամ արտացոլանքը, մեր շարժումները կրկնում — մեր կանչը, մեր երթը — և ճիշտ ինչպես մենք՝ ինչ-որ խոսքեր է երկնում։

Եվ իմ ասածը, որ հիմա պիտի ասեմ, ո՞ւմ ասածն է լինելու՝ հեռավոր այդ արտացոլանքի՞, թե՞ իմ և, որ նույնպես կարևոր է՝ ո՞ր առիթով:

Մի բան պարզ է, այդուհանդերձ. բարձրանում ես, մնում ես գագաթին, ապա սկսում ես իջնել:

Ինչքա՞ն կմնաս գագաթին, ե՞րբ է վրա հասնում վայրեջքի ժամանակը:

Ջարդե՞լ հայելին, որպես այն հուսահատ խելագարը, թե — որպես ազնիվ ճակատագիրը փնտրող տարօրինակ ալքիմիկոս — հայրերից մասունք մնացած իմաստության քարը քարշ տալ այս և անցած վիհերի վարքերի միգով։

Ա. Ե.