Գլխավոր ՀՀ ՆԳՆ Մանրամասներ երկկողմ հանդիպումներից

Մանրամասներ երկկողմ հանդիպումներից

630
Տարածել

Մեր թերթի 32-րդ համարում տեղեկացրել ենք, որ 2017-ի սեպտեմբերի 2-4-ը Երևանում անցկացված Arm Security անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումներից:

 

Գերմանական THE TECHNISCHE HILFSWERK ընկերության արտաքին կապերի պատասխանատու Թոմաս Հոնիքի հետ Դավիթ Տոնոյանը խոսել է «Խոսրովի արգելոցի» հրդեհից, պատմել հրդեհի մարման աշխատանքների կազմակերպման մասին և խնդրել դիտարկել փորձագետներ հրավիրելու և գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը: Թոմաս Հոնիքը խնդրել է դիմել Եվրամիության համապատասխան օղակներին՝ խոստանալով աջակցել փորձագիտական խումբ ստեղծելու և գնահատման առաքելություն Հայաստան ուղարկելու հարցում:

Խոսրովի անտառի հրդեհի մասին Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության հետ: ՀՀ ԱԻ նախարարը գոհունակություն է հայտնել Խոսրովի անտառի հրդեհի մարման աշխատանքներում ՌԴ ԱԻՆ ցուցաբերած օգնության, հաշված ժամերում ինքնաթիռ ուղարկելու համար և առաջարկել քննարկել Հայաստանի տարածքում փրկարարական մեկ հերթապահ ուղղաթիռ ունենալու հարցը: Ռուսաստանի ներկայացուցիչներն ասել են, որ ներկայումս իրականացնում են ավիացիայի թարմացման, կադրերի վերապատրաստման ակտիվ աշխատանքներ ու Հայաստանի ԱԻ նախարարի առաջարկը կփոխանցեն Ռուսաստանի ԱԻ նախարարին:

Arm Security անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի մասնակից ՃպրՌր, ՇՎՌՐր, ծկԽԿ, նսպՍՑ, խժԾի, կՏսþր հՁ, SNAP-on, NEC ընկերությունների ներկայացուցիչները Դավիթ Տոնոյանին ժամանակավորապես փոխանցել են իրենց արտադրանքը՝ փորձարկման նպատակով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ