Գլխավոր Նորություններ ՓՈՐՁ

ՓՈՐՁ

689
Տարածել

Չես ասի, թե ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆԸ վերաբերող այս կամ այն խնդիրը հանկարծակի առաջացավ տվյալ ժամանակի մեջ, բայց չես էլ կարող ժխտել, որ ուզածդ յուրաքանչյուր խնդիր գիտակցելի է միայն ներկա ժամանակում ապրողների համար:

Այնպես որ՝ երբ ասվում է, թե մարդիկ այսօր միմյանց լսել չեն սիրում, չպետք է առանձնապես սևեռվել ժամանակը ցույց տվող բառի վրա: Անիմաստ է: Կամ՝ իմաստն ուրիշ տեղ է:

Փորձենք այսպես մտածել. երբ չեն ուզում միմյանց լսել, խոսքի անունը դնում են «բարոյախոսություն», սկսում են դա ընկալել իբրև բացասական, կամ առնվազն՝ արգահատելի երանգներ ունեցող բան, քանզի հիշում են, երբեք չեն մոռանում, որ այլևս ազատ են, ինչն, ի վերջո, նշանակում է, որ մեկը մյուսի կարիքը չունեն, կամ՝ որ իրե՛նք կարող են ընտրել՝ ունե՞ն, թե՞ ոչ, և մեծավ մասամբ որոշում են, որ չունեն, կամ ունեն բացառապես այն ժամանակ, երբ դա միայն իրենց հարկավոր է…

Բայց ինչո՞ւ լիովին անփորձ լինել «ուրիշների» փորձի համեմատությամբ, ինչո՞ւ այդքան օտար լինել ուրիշներին, ինչո՞ւ միշտ զրոյից սկսել…

 

Ա. Ե