Գլխավոր Նորություններ ՓՈՐՁ

ՓՈՐՁ

775
Տարածել

Լռությունը միայնության հոմանիշն է, աղմուկը զուգորդվում է շատի հետ: Միայն լռությամբ լցնել կյանքը հնարավոր չէ, իսկ միայն աղմուկին ապավինելը կկործանի ուզածդ անհատականությունը:

Ուրեմն՝ աղմուկն ու լռությունը մեկ ամբողջի, այսինքն՝ կյանքի երկու կեսերն են: Բայց ո՛չ հավասար կեսերը:

Քեզ տրված, ասել՝ քե՛զ պատկանող լռությունն ու քե՛զ պատկանող աղմուկը ինքդ ես վերադասավորելու, և այդ վերադասավորումից կախված՝ ներկայանալու ես և՛ ինքդ քեզ, և՛ քեզ նմաններին:

Կարելի է ենթադրել՝ եղել են ժամանակներ, երբ մարդն աղմուկ է փնտրել ու չի գտել:

Մեր ժամանակներում փնտրելին լռությունն է, որ այս դեպքում կարող է նշանակել ինքնություն, կարող է նշանակել սեփական կամք, այսինքն՝ բաներ, որոնք աղմուկի ճնշմամբ աղոտանում են, կորցնում իրենց ուրվագծերը, չքանում, ի վերջո…

Ցանկություն թող լինի՝ հավատալու, որ ինքնանպատակ չեն ոչ աղմուկը, ոչ լռությունը: Դրանք ներդաշնությունը կերտելու գործիքներ են:

Ամենօրյա աշխատանք:

 

Ա. Ե.