Գլխավոր Նորություններ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՃԿՊԱ-Ի ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՃԿՊԱ-Ի ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1172
Տարածել

Այս տարի մայիսի 4-27-ը, արդեն 11-րդ անգամ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում են ամփոփիչ ատեստավորման պետական քննություններ բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ վեց մասնագիտությամբ. ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, հրդեհային պաշտպանություն, քաղաքացիական պաշտպանություն, պաշտպանություն արտակարգ իրավիճակներում, տրանսպորտային և հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում: Պետական քննություններին մասնակցում է  240 ուսանող-շրջանավարտ:

25-ամյա բուհն արդեն ավելի քան 1500 մասնագետ է տվել հասարակությանը, որոնցից շատերը հիմա հրշեջ-փրկարարական ջոկատների փոխհրամանատարներ ու հրամանատարներ են, քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ծրագրերի պատասխանատուներ:

Տարեցտարի նվազում է պետական քննությունից անբավարար ստացողների թիվն ու աճում գերազանց ստացողների թիվը: Հուսանք, այս տարին բացառություն չի լինի: