Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Հիվանդագին իրավիճակներ. ցնցումային նոպաներ. տենդային ցնցումներ

Հիվանդագին իրավիճակներ. ցնցումային նոպաներ. տենդային ցնցումներ

770
Տարածել

Տենդային ցնցումները հիմնականում հանդիպում են փոքր երեխաների մոտ: Դրանք առաջանում են տարբեր հիվանդությունների ժամանակ բարձր ջերմության հետևանքով: Տենդային ցնցումների նախանշաններն են. վատառողջ տեսք, մարմնի բարձր ջերմաստիճան (38 0C և ավելի), տաք, կարմրած, քրտնած մաշկ, կուլ գնացած աչքեր, հնարավոր է շլություն, ողնաշարի կամարաձև ծռում, դեմքի մկանների ջղաձգություն, վերջույթների ցնցումներ, դեմքի և պարանոցի անոթների գերարյունություն, առատ թքարտադրություն:

Տենդային ցնցումների ժամանակ պաշտպանեք տուժածին հնարավոր վնասվածքներից: Հեռացրեք մոտակա առարկաները: Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ: Ձեռնարկեք միջոցառումներ ջերմությունն իջեցնելու ուղղությամբ, սակայն խուսափեք տուժածին գերսառեցնելուց: Հանեք հագուստը, ապահովեք մաքուր օդի անհրաժեշտ քանակը: Տուժածի մարմինը շփեք գոլ ջրով թրջած սպունգով` գլխից դեպի ոտքեր, ցնցումների ավարտից հետո բերեք նրան կողքի ապահովության դիրքի, մաքրեք բերանի խոռոչը, ապահովեք շնչուղիների անցանելիությունը: Տենդային ցնցումների դեպքում տուժածն անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, ահազանգեք շտապօգնություն: Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և փոխանցեք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին: