Գլխավոր Մեր Մասին

Մեր Մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911tert.am» կայքի բովանդակության եւ տեխնիկական վիճակի պատասխանատուն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան է:

2005 թվականին սկսվեց «Արտակարգ թերթ» շաբաթաթերթի տպագրությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս ցանկացած հարցում ավելի ու ավելի մեծ լսարան ընդգրկել: Հենց այս մտադրությամբ էլ, մեր ասելիքը ավելի շատ թվով մարդկանց հասցնելու նպատակով, որոշվեց անցնել միայն էլեկտրոնային տարբերակի: 2018 թվականի հունվարի 1-ից «Արտակարգ թերթ» շաբաթաթերթի տպագրությունը դադարեցվեց, կայքի կատարելագործումն ու արդիականացումը չի դադարելու:

«911tert.am» կայքը լուսաբանում է ԱԻ նախարարության գործունեությունը, անդրադառնում աղետների ռիսկի կառավարման, ճգնաժամային կառավարման ոլորտներին: Մենք առաջնորդվում ենք այն պարզ ճշմարտությամբ, որ «եթե մարդիկ ավելի շատ մտածեին այն մասին, որ գիտելիքը փրկություն է, ամբողջ տառապանքի չնչին մասն էլ չէր լինի. մարդկային ամբողջ դժբախտությունն անգիտության կամ տգիտության հետևանք է»:

Մեր գլխավոր նպատակն է աղետների ռիսկերի կառավարումը յուրաքանչյուր քաղաքացու համար հանրամատչելի դարձնելը եւ դրանով քաղաքացուն սովորեցնելը դիմակայելու բնական ու տեխնածին տարաբնույթ աղետներին:

Մեր ուշադրության կենտրոնում է մեր փրկարարների մեծ ու շնորհակալ գործն արտակարգ իրավիճակներում, որոնք բարձր են պահում մեր երկրի պատիվը, իրենց ոգով հայկականություն են սփռում այնտեղ, որտեղ հայտնվել են ըստ անհրաժեշտության՝ հանուն մարդկային կյանքերի փրկության: Նրանց շնորհիվ է, որ Հայաստանն օգնություն արտահանող երկիր է, մեր փրկարարական թիմերը կարող եւ ունակ են աշխարհի ցանկացած կետում որոնողափրակարական աշխատանքներ իրականացնել:

Մեր խորհդատուները նախարարության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բարձրակարգ մասնագետներն են:

Մենք հիշեցնում ենք փրկության հեռախասահամարը՝ 911: